s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• , ի-ա հլ. «շեփորայ, փչելով նուա-գելու մի գործիք, դուդուկ» ՍԳր. Մծբ. «Գ2 ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 600), որից սրնգել «սրինգի ձայն հանել» Մագ. թղ. 125. Արծր. սրնգահար, սրնգական ԱԲ. գրուած է նաև սրինկ և արիք՝ որ տե՛ս ՀԱ 1913, էջ 623։

• = Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։